Էրեկ տղերքով գնացինք քաղաքի լույսերն ու տոնածառը տեսնենք, բայց նենց բան էղավ, որ կյանքս գլխիվայր շուռ տվեց․ Էս Նոր տարվա հրաշք էր

Մեր քաղաքի ձևավորումն այս տարի նկարներով այնքան տպավորիչ էր, որ նույնիսկ մենք՝ մրե բակի տղաներով որոշել էինք գնալ, տեսնել, թե ինչ տեսք ունի քաղաքը իրականում, ինչով է տարբերվում անցած տարիներից և ինչ հետաքրքիր միջոցառումներ կան։ Թարսի նման մեր ընտած օրը համընկել էր երեկվա մեծ միջոցառումների հետ, ու երբ հասանք հրապարակ, պարզապես ասեղ գցելու տեղ չկար։

Տղաներով կանգնած սուրճ էինք խմում, երբ հանկարծ մեր կողքով աղջիկների խումբ էր անցնում, և մի աղջիկ, ով շատ համեստ էր հագնված և աչքի էր ընկնում իր համեստ պահվածքով, սահեց ու ընկավ։ Օգնեցինք, բարձրացրինք, և քանի որ շատ էր ամաչել ու վատ զգացել, հրավիրեցինք բոլոր աղջիկներին թեյելու։

Հիմա ասածս ի՞նչ ա։ 27 տարվա մեջ առաջին անգամ սիրահարվել եմ։ Սոցցանցի էջը վերցրի, որ գրեմ, հանդիպենք, բայց արդեն զգում եմ՝ կյանքս գլխիվայր շուռ ա եկել։

Էս ամանորյա հրաշքն էր, ժողովուրդ ջան։ Դուք էլ հավատացեք և թող ձեր սրտերում էլ այս տարվա ամանորը հենց նման հիշարժան հուշերով նշանավորվի։