Երկու աղջիկ ունեմ մեկը մեկից մարալ, ով տեսնումա հիանումա ու էտքանից հեոտ տեսեք ՝ մեր տուն ովքեր են գալիս աղջկաս ձեռքը խնդրելու, ես զարմացած եմ դրանց խելքի վրա, խայտառակ եղան թողին գնացին

Երկու աղջիկ ունեմ մեկը մեկից սիրուն ու կրթված։ Ուր գնում ենք բոլորի աչքը իմ աղջիկների վրայա։ Բայց դե հարմար թեկնածու չեմ կարողանում գտնել։ Ուզում եմ շատ ունևոր լինեն, որ աղջիկներս նեղություն չքաշեն։ Էն էլ տենց հարուստ տղա դեռ չեմ գտել։

Անցած օրը հարսանիք էինք գնացել։ Տղաներ կային ու կողքից սառած նայում էին աղջիկներիս վրա։ Զգում էի, որ ուզում են խոսեն հետները, բայց համարձակությունները չի ներում։ Հաջորդ օրը մեր տուն գալիս են մեր հեռու բարեկամներից, իբր աղջիկներիս համար տղաներ են գտել։

Էտ տղերքն էլ ոչ կրթություն ունեն, ոչ էլ գործ։ Գյուղի խեղճ տղաներ են, ասեցի ես իմ աղջիկներին տենց տեղ տվող չեմ, վերցրեք ձեր բերած կոնյակն ու գնացեք։ Մնացել էր մի քանիսն էլ ծիծաղեին վրաս, որ աղջիկներիս գյուղ եմ պսակում։