Գյուղ եմ ամուսնացել, ամուսնուս հետ մենակ ենք, տնեցիք Ռուսաստան են. ով գալիսա մեր տուն զարմանումա, որ էտ իմ տուննա․ ու գիտե՞ք հատկապես ինչից են զարմացել

Գյուղ եմ ամուսնացել։ Հարսանիքից հետո ամուսնուս հետ գյուղի տանը մենակ ենք ապրում։ Կիսուր կեսրարս Ռուսաստան են ապրում։ Ես էլ ամուսնուս հետ գլուխներս կախ աշխատում ենք ու ապրում։ Կիսուրենքս էլ են օգնում։ Հիշում եմ մերոնք ասում էին չես դիմանա դու գյուղի կյանքին, բայց մեկա սիրում էի ու ամուսնացա։

Հիմա, մերոնք, որ գալիս են մեր տուն զարմանում են, որ էտ իմ տուննա ու էդքան բան եմ կարում անեմ։ Չեն հավատում, որ ամուսնուս հետ կով ենք կթում ու էտ կաթից ես ընտիր մածուն ու սմետան եմ սարքում, ամառը տեղը տեղին զակատներ եմ արել դրել, ոչ մեկ չի հավատում, որ ես եմ արել դրանք։

Մամաս եկավ տեսավ էտ եքա տները ոնց եմ հավաքել պլպլացրել, զակատները փակել, մածուն մերել, զարմացել էր, ասումա՝ աղջի դու իսկը գյուղի բան ես հա, մեր տունը մատդ մատիդ չէիր տալիս, իսկ հիմա հլը տես իսկական տան կին ես դառել, ինձ էլ տվել անցել։ Եթե մի բանը սիրով ես անում, չես կարա չանես ու դժգոհես։ Ես շատ գոհ եմ ու երջանիկ եմ։