Առավոտ հելա որ երեխուն դպրոց տանեմ, հաց դրի կերավ, ես էլ կոֆե խմա, մեկ էլ էտ պահին կիսուրս մեր տուն եկավ, ասում եմ ինչա եղե մամ ջան որ էս առավոտ գիշերով որոշել ես գաս, ինքն էլ թե բա երկու ժամից ամեն ինչ կիմանաս, երեխուն տարա դասի հետ եկա, մտել եմ տուն ընենց բան տեսել, որ գլուխս արդեն ֆռում էր

Առավոտ հելա որ երեխուն դասի տանեմ։ Դե մարդս ավելի շուտա գնում գործի, էլ ինձ քնից չի հանում, ինքը իրա հարցերը լուծումա, ես էլ երեխու հետ եմ զարթնում։ Հաց դրի կերավ, ես էլ մի բաժակ կոֆե խմա, արդեն հայ-հայա ուզում էի տնից դուս գայի, մեկ էլ տենամ կիսուրս եկավ; Ասում եմ այ կնիկ ինչի ես էս ժամին զարթնել քիչ չէ, մի հատ էլ հելե մեր տուն եկե։

Ինքն էլ թե բա մի երկու ժամից ամեն ինչ կիմանաս։ Երեխուն տարա դասի, հիմի հետ եմ եկել, դուռը բացի տենամ ինչ, կիսուրս մեր բարեկամների ու հարևանների հետ նստելա, մի հատ տորթա սեղանին դրած, կողքն էլ փուչիկներ են շարած։ Դուսա գալիս էս մարդս ավտոյա առե, ինձ էլ բան չի ասե, ուզեցել են անակնկալ անեն, կիսուրս էլ եկելա, որ ինձ օգնի նախապատրաստվենք։

Դե ես վարորդական իրավունք ունեմ ու շատ էի ուզում ավտո քշեյի։ Նույնիսկ գործի եմ ընդունվել, որ փող հավաքեմ ու գնամ ավտո առնեմ էն էլ մարդս ինձ անակնկալա անում։ Վայ էտ ոնց էի ուրախացե չեք պատկերացնի։ Սպասում էի թե երբա մարդս գալու որ մի հատ գրկեմ ու ի սրտե շնորհակալություն ասեմ։ Կիսուրս էլա շատ լավ կնիկ, միշտ մեր կողքինա։