Հայրենիքը որքան էլ բացհայտենք, էլի մնում են թաքնված անկյուններ։ Դրանցից է նաև այս ժայռափոր եկեղեցին, որն անվանում են Զաղա կամ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ճգնարան։
Ավանդազրույցները պատմում են, որ Տրդատ արքայի հալածանքներից Գրիգոր Լուսավորիչը պատսպարվել է հենց այստեղ։ Իսկ մյուսներն էլ պնդում են, թե Տրդատ արքային բժշկելուց հետո է սուրբը եկել այստեղ:
Ասում են, որ ամեն դեպքում Լուսավորիչը եղել է այստեղ, ճգնել է այստեղ։
Ասում են՝ Լուսավորչի մահից հետո մասունքները ամփոփվել են տարբեր վայրերում, իսկ ձեռքն ամփոփվել է Զաղայում: Դրա մասին է վկայում դրված փոքրիկ գերեզմանաքարը՝ սրբի նշխարի վրա։
Ժայռի մեջ հոսում է սառը ջուր, ասում են ջուրը բուժիչ է։ Զաղայի բուժիչ ջրերի օգնությանն են դիմում և հավատում հատկապես անզավակ կանայք:
Որտե՞ղ է գտնվում Զաղան․
Այն գտնվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի հյուսիսային ծայրին` ժայռի մեջ:
Անվանում են նաև Անձավաջուր։
Ենթադրելի է, որ զաղա-քարայր բառից առաջացել է սրբավայրի Զաղա անվանումը:
Ղևոնդ Ալիշանի բնորոշմամբ այն իրենից ներկայացնում է. «քարայր մեծ կարմիր վիմօք, յորոց խոխոջանօք իջանէ աղբիւր ականակիտ»: