Փեջով ենք տաքանում ձմեռը․ հարսս ասեց ընկերուհիներս ուզում են գան կարտոֆիլի պլեճ ուտելու․ասեցիէ բարով գան․ եկան սարքեցի դրեցի, մեկ էլ տեսեք ինչ արտահայոտություն արեցին դրանք ու հարսս ինչ արեց

Գյուղում ենք ապրում։ Հարս նոր ենք բերել, առաջին ձմեռնա մեր հետ անցկացնում հարսս։ Հեռակա ուսումա ստանում մագիստրատուրայում, որ հետո աշխատի։ Մենք էլ արդեն փեջը դրել ենք։ Ցախ ենք վառում, մինչև մի օր մեր տներն էլ նորմալ գազ կքաշեն նորմալ կջեռուցենք։ Հարսս էն օրն ասեց՝ ընկերուհիներս ուզում են գան մեր տուն կարտոշկի պլեճ ուտելու։ Ասեցի՝ բարով գան, թող գան, դուք ձեր համար կնստեք կզբաղվեք, ես էլ իմ գործերով կլինեմ ձեզ չեմ խանգարի աղջիկ ջան։ Ասեց՝ ինչ խանգարել այ մամա ջան, հո դրա համար չեմ ասում, ուղղակի ուզում էի իմանալ դեմ չես լինի չէ։ Ասեցի, չէ մեր դռները միշտ բացա հանգիստ եղի։

Գնացի ընտիր մալականի թթուն բերեցի, կարտոշկեն առա, պանիր լավաշը բերեցի։ Հարսիս հետ էլ մի քանի սալաթ -մալաթ սարքեցինք, որ պիտի գային ընկերուհիները։ Իրա կուրսեցիներն են, քաղքաից էին գալու։ Եկան փեջը կպցրի, ու քաշվեցի մի կողմ մնացածը իրանք անում էին։ Հետո խոհանոցից լսում էի ինչ են խոսում։ Էս ընկերուհիներից մեկն ասեց՝ մեր մեջ ասած, ոնց եէլ կարում ես ապրես էս պայմաններում, էս ծխի հոտը, գյուղի կյանքը, ամեն մարդ չի կարա էլի։ Ասեց՝ ես որկու րոպե նստեցի փեջի կողքը հեսա էս ծխի հոտից կվատանամ, դու ոնց ես էս մի քնաի ամիսը ձգելու։ Գնա ձերոնց տուն գոնե։

Սպասում էի, թե հարսս ինչա ասելու, տարավ բերեց, ասեց՝ Անի, ճիշտ ես ամեն մարդ էս պայմաններին չի դիմանա, բայց համ էլ ամեն մարդ չի կարա անկեղծ սիրի։ Ես գիտեմ, որ եկող տարի ավելի լավա լինելու ամեն ինչ, մենք լիքը նպատակներ ունենք, ու վառարանը չի, որ պիտի խանգարի մեզ։ Նենց որ սուս ու փուս պլեճդ սարքի կեր, բաբոյական բաներ էլ մի խոսա։ Հարսս երկու ոտով աչքսա մտել, դրան, որ տենց տեղը դրեց։