Տղուս նշանածը ինձ ու աղջկաս հրավիրել էր իրանց տուն․ ասեց՝ հատուկ ձևով ձուկ եմ սարքելու եկեք կանանցով կնստենք․ գնացինք, բայց որ իմանայի տենց պիտի ընդունի ու ճանապարհի ոչ էլ կգնայի․ տեսեք ինչ արեց

Տղուս նշանածը մի քանի օր առաջ ասեց, որ հատուկ ձևով ձուկ ա սարքելու ու էլի համով բաներ ախպարական բաղադրատոմսերով։ Մեզ էլ ասեց կգաք մեր տուն ես ու մաման ենք տանը լինելու, կսնտենք համ կշփվենք համ լավ ժամանակ կանցկացնեք։ Տենց առիթ չէր եղել, որ գնամ իրանց տուն։

Աղջկաս հետ հելանք գնացինք իրանց տուն։ Հարսս ու հարսիս մաման էին տունը։ Երկուսն էլ հագած կապած սիրուն քսված, մազերները սարքած մեզ դիմավորեցին։ Մտածեցինք մեր համար են տենց զուգվել զարդարվել։ Հարսս իրա սարքած ձուկը բերեց դրեց սեղանին։ Ստիպեց՝ թե բա կերեք, հատուկ ռեցեպտովա սարքած, կերանք այ մարդ բանջարեղենը հում էր մեջի, բայց ձեն չհանեցինք։

Հետո էլ ափալ թափալ հավաքեց հլը կիսատ կերածներս ու ասեց կոֆե եմ դնում, մի ժամ չկար, որ իրանց տունն էինք։ Ես ու աղջիկս լուռ նայում էինք իրար։ Մի քիչ անցավ մեկ էլ հարսս ասեց մեզ կներեք, բայց ինձ ու մամային զանգել խնունդ են հրավիրել անսպասելի, ճիշտն ասած պիտի գնանք։ Հո մենակ չեք մնալու մեր տանը, մենք պատրաստվենք, դուք կարգի բերեք տունը ափսեները հավաքեք գնանք միասին։ Աղջկաս հետ սուսուփուս հավաքեցինք սաղ ու ասեցինք մենք գնանք դուք հանգիստ պատրաստվեք գնացեք։ Համաձայնվեցին։ Աղջիկս նայում էր ինձ ասում էր, էս ինչ էր այ մամա, էս ինչ վերաբերմունք էր, շշմել ենք ահավոր էտ ամեն ինչից։ Հիմա չգիտեմ տղուս ասենք, թե աչք փակենք էս ամեն ինչի վրա։ Դուք ինչ կանեի՞ք։