Տանը փայտի վառարանով ենք տաքանում․ նենց վիճակա, որ գնում ենք ամուսնուս հետ մեր այգու չորացած ծառներն ենք կտրում բերում․ էն օրը ցախ էինք կոտրում երկուսով ու 90-ականներից մի դեպք հիշեցինք ու սկսեցինք ահավոր ծիծաղել․ հաստատ շատերիդ հետ պատահած կլինի

Ով կմտածեր, որ նույնիսկ 30 տարի անց էլի 90-ականների ծանր տարիներն ենք ապրելու։ Չկա հնարավորություն ոչ մի բանի։ Աշխատում ենք, հազիվ սնունդի ու երեխեքի կարիքներն ենք հոգում, էլ տակը ինչա մնում, որ կարողանանք նորմալ ձմեռը տանքանանք ու ապրենք։ Հոգսը շատ ա, դժվարությունը շատ ա, բայց փորձում ենք լավը մտածենք ու չկոտրվենք՝ հույսով, որ մի բան կփոխվի վերջապես։ Փայտի վառարանով ենք տաքանում։ Վառելափայտն էլա թանկացել ու հլը չենք կարողանում գնենք։ Գումար ենք հավաքում, որ գոնե Նոր Տարուց հետո կարողանանք առնենք փայտ էտ երկու ամիսը յոլա տանենք։ Հիմա քանի շատ ահավոր ցուրտ չի, մեր այգու չորացած ծառերն ենք ամուսնուս հետ կտրում ու տանում վառում։

Էն օրը բարձրացել էինք այգի ծառ կտրելու ու մեր խղճուկ վիճակից սկսեցինք ծիծաղել։ Ոնց որ դեժավյու լիներ կամ նոստալգիայի մեջ էինք լրիվ։ 90-ականներին երեխա էինք հլը։ Ամուսինս պատմումա, որ հոր հետ էր գնում ցախ կոտրում բերում։ Ասումա մի անգամ ահավոր ցուրտ էր ու ձյուն էր գալիս, ինքն էլ 7 տարեկանա եղել, հոր հետ գնացել ենք ցախ բերելու, իրան նստացրելա սահնակի վրա ու գնացել են, որ չմրսի։

Ցախերը լցրել են ինչքան կարողացել են սահնակի վրա, հետո ցախերի վրա ամուսնուս ա նստացրել ու բերել տուն։ Ասումա՝ նենց մառախուղ էր ու ձյուն, մենք էլ հազար տակ հագած ծարֆ ու գլխարկ դրած, որ ճանապարհին սահնակից ընկել ա ամուսինս ու կեսրարս չի էլ նկատել, սա ձայնա տվել չի լսել ու մի 100 մետր հեռվացելա նկատելա, որ չկա ամուսինս, վազելով, իրար խառնված գնացելա հետևից։ Բարեբախտաբար չեն կորցրել իրար, ամուսինս նստել լացելա նույն տեղում մինչև հայրը հասնի։

Հիմա, որ էտ պատմում էր սկսեցինք ծիծաղել։ Ես էլ ասում եմ, լավա հիմա մառախուղ չի ու տենց վիճակ չի, թե չէ անունը կդնեիր մառախուղ ինձ մի տեղ կկորցնեիր կգնայիր տուն։

Ծիծաղում էինք, բայց շատ դաժան տարիներ էին՝ համեմված ջերոմությամբ, որ կար մարդկանց մեջ, հիմա ամեն ինչնա սառել՝ ձմեռն էլ, ամառն էլ։