Մանկուց ես տատիկիս հետ էնքան կապված եմ եղել, որ իրան մամա էի ասում, իսկ մորս անունով էի դիմում. հետո, տատիկիս մասին նենց բան իմացա, որ մորս առաջ ահավոր մեղքի զգացում ունեի

Ես տատիկիս շատ-շատ եմ սիրել։ Փոքրուց հետը ահավոր կապված եմ եղել։ Մամաս աշխատում էր ու մեզ տատիկնա պահել։ Մեծը ես էի, իմ հետ ավելի շատ ժամանակա անցկացրել, քան մյուս թոռների։ Ահավոր կապվել էի տատիկիս, չնայած որ մամայիս էլ եմ շատ սիրում։ Ուղղակի փոքրուց մեջս մտել էր ու տատիկին ասում էի մամա, իսկ մամայիս անունով էի դիմում։ Զգում էի մաման նեղվումա, երբ մեծացա հասկացա։

Դրա վրա երբեք չենք կենտրոնացել, բայց տատիս միշտ հպարտանում էր ինձնով ասում էր թոռ չի է փոքր երեխեսա լրիվ։ Մի քիչ, որ մեծացա, տատիկիս մասին նենց բան իմացա, որ ահավոր նեղվել էի ու ահավոր մեղավոր էի զգում ինձ մամայի առջև։

Տատիկս մամայիս հետևից անընդհատ վատն էր խոսում, անըդհատ բողոքում էր ու էնքանով էր հանգիստ, որ ես իրեն մամա եմ ասում ուրեմն վերջ մորս մոռացել եմ։ Փոքր էի չեի հասկանում։ Հետո իմացա, որ փոքր ժամանակ ինձ շատա մամայի դեմ տրամադրել, ասելա՝ տես քեզ թողումա գնումա գործի, տատինա քո մաման ու սաղ հենց ըեղից էլ գալիսա։

Մի խոսքով միևնույննա, դա մամայիս հանդեպ սերս չէր փոխել, բայց մամայի հետ ավելի քիչ մտերիմ էի։ Էս ամենն իմանալուց հետո, արդեն թեքվեցի մամայի կողմ ու նենց արեցի, որ բոլորն իրենց տեղում լինեն։ Տատին տատի լինի, մաման մամա։