Հիշում եմ դասարանում մի տղա ունեինք, ում բոլորը ձեռք էին առնում, որովհետև ամեն օր նույն հագուստով էր գալիս դասի: Երբեմն նույնիսկ կեղտոտ էր լինում էտ հագուստը: Բայց ոչ մեկ չէր խորանում պատճառների մեջ, այլ նենց էին անում, որ ինքն իրեն մեկուսացած զգա մյուսներից:
Էտպես էլ եղավ տարիներն անցան, տենց էլ ոչ մի նորմալ ընկեր չգտավ դպրոցում: Նույնիսկ վերջին զանգին ու մյուս քեֆերին ինքը չմասնակցեց: Քիչ թե շատ ես էի հետը մտերմություն անում, լինում էր միասին դաս էինք սովորում: Գիտեի, որ շատ ծանր ֆինանսական խնդիրներ ունեն ու չեն հասցնում, դրա համար նույնիսկ հագուստի գումար չունեին: Բայց հիշում եմ, որ շատ լավ ընտանիք ուներ, կիրթ ու աշխատող, ուղղակի էն ժամանակ գիտեք կյանքն ինչ դժվար էր:
Դպրոցից հետո, կապը կորավ հետը: Գիտեի, որ ընդունվել էր իր ուժերով պոլիտեխնիկ ու էլ ոչինչ չիմացա: Օրեր առաջ փողոցում պատահաբար հանդիպեցի իրեն ու ես նույնիսկ չճանաչեցի իրեն: Ինքն ինձ մոտեցավ, ասեց՝ բարև Նարինե ջան, Արտակն եմ, նույն դասարանից ենք եղել մի 25 տարի առաջ կհիշես: Վայ էնքան էի ուրախացել ու զարմացել:
Նայելիս միանգամից հասկանում էիր, որ բավականին ապահովված ա, մեքենան թանկանոց, հագուկապը սիրուն, ինքն էլ խնամված սիրուն ձյաձյա էր: Բայց փողը իրեն չէր փոխել, կարար ինձ չմոտենար, չբարևեր, բայց չէ խոսեցինք ու հաճելի մի քանի րոպեներ ունեցանք: Էնպես, որ երբեք չգիտես կյանքում ինչ կլինի հետդ, պետք չի մարդկանց ձեռք առնել: