Կանգառում կանգնած էի մի տատիկի տեսա, որ ցրտին նստել ու անձեռոցիկներ էր վաճառում, խղճիս վրա շատ ազդեց, որ էս ցրտին բարակ ժակետով նստել դողացնում էր, մոտեցա իրեն, մեկ էլ մի մարդ ասեց, գործ չունես․ տեսեք ինչ կատարվեց հետո

Գործից դուրս էի եկել ու գնացել էի կանգառ, որ գնամ տուն։ Էնքան էլլ ցուրտ էր, չէի դիմանում էլ։ Հասկացա, որ ձմեռն եկել ա։ Կանգանծ էի, մեկ էլ կանգառի մի անկյունում մի տատիկ տեսա, ով նստած անձեռոցիկներ էր վաճառում։ Խղճիս վրա ահավոր ազդեց, որ էտ ցրտին նստել ա, մարդիկ էլ անտարբեր անցնում են։ Ինքն էլ մի բարակ ժակետով էր ու գարնանային կոշիկներով։

Շատ գումար չունեի, ոչ էլ անձեռոցիկ էր ինձ պետք, բայց մանր կոպեկներ ունեի, ոնց էլ չլինի մի քանի հատ կարող էի առնել անձեռոցիկ։ Մոտենում էի տատիկին, մեկ էլ մի մարդ ասեց, աղջիկ ջան գործ չունես, քո համար կանգնի։ Չհասկացա սկզբում, ասեց՝ գժի մեկն ա, հեսա մոտենալու ես էնքան խոսա ու անիծի, որ փոշմանես։

Ամեն դեպքում մոտեցա տատիկին, գինը հարցրի անձեռոցիկի ու 4 տուփ գնեցի, վերջինն էին։ Ինքն էլ շատ նորմալ շնորհակալություն հայտնեց, օրհնեց ու ճանապարհեց։ Հետո տեսա, որ հավաքվեց ու նստեց տրոլեբուս գնաց ուրախ ուրախ։ Մի քիչ շատախոս էր, բայց ոչ մի վատ բան չասեց ինձ։

Էտ մարդն էլ մունաթով նայում էր ինձ, իբր իր լավությունը չընդունեցի, մոտեցա ասեցի՝ գիտեք, որ երբեմն անտարբերությամբ ու չարությամբ չնայեքն մարդկանց, միգուցե իրենք էլ նույն կերպ մեզ պատասխանեն։ Կյանքը հեշտ բան չի, ոչ էլ նման պայմաններում ապրելը։ Ամեն մարդ գոյատևումա ոնց կարողանում ա։ Ի վիճակի ես օգնիր, չէ անցի առաջ, բայց չար քայլեր մի արա ու մի մեղադրի։ Ձայն չհանեց։