Գործի բերումով մանկատուն էի գնացե, մոտիկացա երեխեքին շոկոլադ տվի, մեկ էլ տենամ մի հատ սիրուն աղջիկ մի կողմի վրա նստելա, ոչ մեկի հետ ոչ խոսումա, ոչ խաղում, մոտիկացա ընենց արի որ ժպտաց, ասի վերջ ես իրան որդեգրում եմ․ բայց մենակ իմանաք երեկ ով էր մեր տուն եկե, քիչ էր մնում սիրտս կանգներ

Երեսուն տարեկան աղջիկ եմ, բայց հլը չեմ ամուսնացե, որ ճիշտն ասեմ ոչ էլ հույս ունեմ ամուսնանալու, քանի որ ոչ մեկին էլ չեմ հավանում։ մտածում եմ ավելի լավ ա ես իմ համար հանգիստ ապրեմ, քան թե գնամ ինչ-որ մեկի մունաթի տակ լինեմ։ Հերս ու մերս էլ են հույսները կորցրե իմ պահով։ Բայց ընենց ա, որ իրանց չեմ խանգարում, աշխատում եմ, իմ փողով ապրում եմ, իմ տունը ունեմ։

Մասնագիտությամբ էլ հոգեբան եմ, հիմնականում մանկատների հետ եմ աշխատում, գործիս բնույթն ա ըտենց։ Վերջը մի երկու անգամ գնացել եկել եմ, հիմի մի հատ երեխույա սիրտս կպել։ Ասի խիղճս ինձ հանգիստ չի թողի, որ էտ երեխուն մենակ թողեմ։ Շատ լավն ա, համ էլ ոչ մեկի հետ չէր խոսում, չէր խաղում։ Հիմի ինչ իրան որդեգրել եմ, կյանքս փոխվել ա։

Տունս ուրախությամբ ա լցվե, գիտեմ որ մեկը կա ով հավատում ու սպասում ա ինձ։ Իրար հետ շատ ենք կապնվե։ Բայց երեկ էտ երեխու իսկական հերն էր իմ տուն եկե, լավ էլ հարուստ մարդ ա։ Ես երեխեն որ հորը տեսավ միանգամից գնաց գրկեց, հերն էլ էր հուզվել։

Ասում եմ բա որ ձեր երեխուն սիրում էիք, ինչի եք մանկատուն տվե, ինքն էլ թե բա երկար պատմություն ա, խնդիրներ ունեյի, բայց հիմի սաղ կարգավորել եմ ու ուզում եմ, որ դուք էլ իմ կինը դառնաք։ Շշմել էի, բայց դե սրտովս էր էտ մարդը։