Ամուսնուս շատ եմ սիրել: Մենք միասին մի ամբողջ կյանք ենք ապրել ու միասին մեծացրել ենք մեր չորս երեխաներին: Դե, պատկերացրեք ինչքան փորձությունների ու խնդիրների միջով ենք անցել մեծացնելով մեր երեխաներին: Բոլորին մեծացրել ենք, կրթություն տվել և ամուսնացրել: Վերջում մեր մեր տան մեջ մնացել ենք երկուսով:
Հենց էդ ժամանակահատվածում էլ ամուսինս հանդիպում ա իրա կյանքի առաջին սիրուն ու նրանց մեջ սիրավեպ ա սկսվում ու ես իմանում եմ էդ ամեն ինչի մասին: Անգամ ես ու ամուսինս խոսում ենք էդ թեմայի շուրջ ու ամուսինս ինձ ասում է, որ դա ընդհամենը հրապուրանք է ու կարճատև հարաբերություններ, որ իր կյանքի միակ ուղեկիցն ու ընկերը ես եմ: Ես հավատում եմ ամուսնուս ու կուլ տալիս նրա արարքները:
Նշեմ, որ անգամ էդ ժամանակահատվածում, երբ սիրուհուի ուներ ամուսինս իմ նկատմամբ շատ ուշադիր ու հոգատար էր ու չէր դադարում սիրել ինձ:
Ցավոք, ամուսնուս մոտ անբուժելի հիվանդություն են հայտնաբերում ու նա վաղաժամ լքում է կյանքը:
Ես գիտեի, որ նա և իրս սիրուհին պատրաստվում էինք միասին նշել իր սիրուհու ծնունդը:
Իմանալով, որ այդ կինը ևս իր դերն է ունեցել ամուսնուս կյանքում, ես ամուսնուս մահից հետո ծաղկեփուջ եմ գնում նրա սիրուհու համար և գնում նրա տուն, շնորհավորելու իր ծնունդը:
Տեսենելով ինձ նա հուզվում է և շնորհակալության խոսքեր հայտնում ինձ:
Գիտեմ, որ ամուսինս հաստատ կուրախանար իմ արարքից: