Հարսս ինձ մամա չի ասում, բոլորը զարմանում են ու ասում, որ դա լավ չի. բայց տեսեք ինչ ասեցի, որ էտ ասողներն ասեցին` ուր էր մեզ էլ մամա չասեին

Արդեն 5 տարուց ավելա, ինչ հարս ունեմ, միասին ենք ապրում: Մեր տնից էսքան ժամանակ մի աղմուկ դուրս չի եկել ու դրա մասին բոլորն էլ խոսում են: Էսքան ժամանակ ես ու հարսս իրար թարս չենք նայել, ավել բառ չենք ասել: Ինչ ունենք կիսելու, որ մի հատ էլ վեճ ու կռիվ սարքենք տունն ամեն օր: Ամենքս մեր գործը գիտենք: Հարսս էլ լավ, դաստիարակաված աղջիկ ա, գոհ եմ շատ:

Իրար հետ ընկերուհիների պես նստում սրճում ենք, խոսում, զրուցում օրներս անց կացնում: Բայց դե հարևաններին էդ դուր չի գալիս չէ: Խոսալու թեմա չունեն, մի բան պիտի քննարկեն, թե չէ: Մի օր հարևանուհիս եկել էր սուրճ խմելու: Հարսս էլ ինձ մամայով չի դիմում ասումա Սիլվա տոտա: Ես էլ անկեղծ ասած չեմ նեղվում: Սկզբից ես էլ եմ ասել, դու գիտես ոնց քեզ հարմար կլինի տենց էլ դիմի: Էդ աղջիկն էլ հիմա տենցա դիմում, հո չես ստիպի: Մեզ որ ստիպում էին լա՞վ էր:

Էս հարևանս, որ լսեց հարսս ինձ տոտա ա ասում, ասեց՝ «ոնց թե տոտա, աղջի քեզ տոտա ա ասում հարսդ»: Ու սկսեց մի քիչ ընդարձակվել, ես էլ չդիմացա ասեցի՝ «հարգանքն ու պատիվը մամա ասելու մեջ չի, կարա մամա ասի, հետևիցս էլ ինչ ասես խոսա կամ մեր տանն էլ ուրիշների տների պես ամբողջ օրը կռիվ ու վեճ լինի»: Հարևանուհիս լավ հասկացավ ինչ եմ ասում ու միանգամից ձայնը կտրեց ասեց՝ «հա էտ էլ ես ճիշտ ասում, ավելի լավա մամա չասեն, քան ասելուց տենց ասեն»: Նենց որ ես իմ սեփական կյանքից ելնելով եմ ասում, էդ մամա ասելը մանրուքա, կարևորը դուք ու ձեր հարսները հաշտ ու ղխաղաղ ապրեք: