Տաղանդավոր երաժիշ ու երգահան Հայկոն ցավոք, ժամանկից շուտ լքեց այս կյանքը, բայց իր երգերը դեռևս շատ երկար կապրեն ու կհշեցնեն իր մասին: Հայկոյի վերջին տեսահոլովակը իսկական աշխուժություն առաջացրեց նրա երկրպագուների մոտ:
«Ամենա» երգի խոսքերը ու երաժշտությունը Հայկոն շատ վաղուց էր գրել: Բայց այս երգը շատ երկար ժամանակ չուներ տեսահոլովակ: Շատերի սիրտը գրաված այս երգը չէր կարող առանց տեսահոլովակ մնալ:
Հայկոն այս երգի մասին խոսելիս նշել էր, որ իր ընկերներից մեկը իրեն այնքան է համոզել, որ ինքը վերջապես սկսել է տեսահոլովակի մասին մտածել: Տեսահոլովակում երևում են տարբեր ազգերի ներկայացուցիչների հարսանիքները: Այն նկարահանվել Է Խորվաթիայում: Տեսահոլովակի նկարահանումից հետո, այն մի քանի օրում բազմաթիվ դրական արձագանքների արժանացավ: Չկար մի հարսանիք, որի մասնակիցները այս երգի հնչունների ներքո չպարեին:
Բոլորի սիրելի ռոմատիկ երգիչը լքեց կյանքը անժամանակ, բայց հավերժ կապրի բոլոր նրանց սրտերում, ովքեր նրա երաժշտության իրական սիրողներն են: Հայկական Էստրադայում իր բացառիկ տեղը զբաղեցրած երաժիշտը միշտ հավատարիմ մնաց իր ոճին ու ստեղծեց միայն որակով ու ճաշակով երաժշտություն: