Հարսս ինձ տնից հանել ա. տղուս համոզեց, որ տանեն ծերանոց, բայց ես միամիտ կնիկ չեմ. Տեսեք, թե ինչ եմ արել

Հարսս էդքան տարի հետս ապրեց, բայց մեկա ինձ մոր պես չընդունեց: Սկի չեմ ասել աչքիդ վերևն ունք կա: Արդեն որ մեծացա, սկսեցի շատ հարցերում դժվարանալ, հարսս էլ հարս բերեց, երկուսով հասկացա, որ ուզում են իմ հախից գան:

Տղուս ու թոռանս համոզեցին, որ ինձ տանեն ծերանոց, հետս էլ խոսացին, ասեցի, որ դեմ չեմ, թող տանեն, ավելի լավ կզգամ ինձ, քան էս տան մեջ: Տարան, մի ամիս հետո գիտեք ինչ արեցի:

Սրանք մոռացել էին, էտ տներն ում անունով ա, զարմանում եմ որ հարսս էտ բաները հաշվի չէր առել ու արխային ինձ տնից հանում էր: Ծերանոցում խոսացի, պատմեցի, օպգնեցին ինձ ահագին, իրավաբան վարձեցի թոշակովս ու իրանց տնից հանեցի, ասի գնացեք վարձով կապրեք, ոնց կուզեք ապրեք, տունս ազատեք:

Հիմա այ տենց իրանք գնացել վարձով են ապրում, ես էլ իմ տան մեջ եմ ապրում: էս քայլին չէի գնա, եթե տղես տղա լիներ, հարսս էլ հարս, բայց թող իմանան որ կյանը տենց բանա, ու տարիքով կնկան տնից չեն հանում շպրտում դուրս ինչա թե ծերա արդեն: