Հարսիս ասեցի՝ որ սենյակում եք լինում, ինչ անում եք շշուկով արեք, սաղ աշխարհն իմանում ա, ամոթ ա, տեսեք՝ ինչ պատասխան տվեց

Հարսս վատ աղջիկ չի, մի քիչ ձևեր ունի, մի քիչ իր ասածիա, բայց ընդհանութր վատը չի: Միասին յոլա գնում ենք թու, թու, թու: Արդեն 2 տարիա ինչ ամուսնացած են, մեր տանը հկը վեճ չի եղել հարս ու կիսուրի: Բայց էս վերջերս նկատում եմ, որ հարսս ու տղես են անընդհատ կռիվ անում: Գիշերը մտնում են սենյակ ու սկսվումա, հետո լսում եմ, որ տղես վիրավորումա հարսիս, նա էլ տակ չի մնում սրանա ինչ ասես ասում:

Ձևացնում էի, իբր չեմ լսում, բան չէի ասում, չէի խոսում: Ասում էի, դե ջահել են կվիճեն էլ, կբարիշեն էլ: Հետո հասկացա որ չէ, սրանց կռիվները գնալով խորանում են, ես էլ պատճառը չեմ հասկանում: Էլի վիրավորանքներ բարձր ու տենց շարունակ:

Հաջորդ օրն ասի հլը հարսիցս պիտի հարցնեմ ինչ ա եղել: Բայց ուզում էի ուղիղ չհարցնեմ վատ չզգա, ես էլ այլ տոնով ասեցի՝ գիշերը, որ մտնում եք սենյակ, ինչ անում եք շշուկով արեք, սաղ աշխարհն իմանումա, ամոթա: Հարսս տարավ բերեց ասեց. «Քեզ ով ա խնդրում ականջ դնես, մի հատ էլ վատ զգաս»: Ապշեցի, ասեցի աղջիկ ջան, սաղ օրը կռիվ ե անում, իրար ինչ ասես ասում եք, սաղ աշխարհով ձեր ձեննա, չխոսեմ:

Ասում ա՝ ինձ մի ասա տղուդ ասա: Տղես եկավ գործից, երկուսին էլ կանչեցի, ասեցի, ինչ կա խի եք ամեն օր կռիվ անում, ինչնա պատճառը, ամոթա և այլն, տղես ասեց, որ կինն ուզումա առանձին ապրեն, դրա շուրջ են վիճում ամեն անգամ: Զարմացա, ասեցի առանձին խի ես ուզում ապրես, ես եմ ձեզ խանգարու՞մ, դուռը շխկացրեց մտավ սենյակ, ասեց մեկա դուք փոխվողը չեք: