Տեսեք սկեսուրս ինձ ինչ ա նվիրել. լացում էի ու մինչև հիմա չեմ հավատում, որ ինքը դա իմ համար գնել ա

Ես ու ամուսինս մի քանի ամիս առաջ ենք ամուսնացել ու իրար շատ սիրում ենք: Առանձին ենք ապրում, բայց շատ լավ հարաբերություններ ունենք սկեսուրիս ու սկեսրայրիս հետ: Շատ մտերիմ ենք նաև տեգորս ընտանիքի հետ: Ես ու ամուսինս աշխատում ենք ու բավականին լավ ենք վաստակում, ապահովված են նաև ամուսնուս ծնողները: Նրանք արտադրամաս ունեն ու ամբողջ կյանքում չարչարվել ու ստեղծել են իրենց բիզնեսը:

Ամեն անգամ, որ գնում էինք իրենց տուն, խոսելու ընթացքում միշտ մեքենաներից էինք խոսում ու ես ասում էի, որ մեքենաներ շատ եմ սիրում ու երազում եմ սեփական մեքենաս ունենալու մասին: Սկեսուրս էլ ասում էր՝ դա ինչ մի երազելու բան ա այ աղջիկ ջան, կունենաս էլի, դրա եղածն ինչ ա:

Մի քանի օր առաջ ծնունդս էր: Գնում ենք նշելու, մեկ էլ ինձ ասում են, որ դուրս գամ, քանի որ անակնկալ ունեմ ու այն մեծ է, չի տեղավորվի սրահում: Դուրս եմ գալիս բակ ու տեսնում ինձ համար գնված նոր մեքենա, որը սկեսուրս ու սկեսրայրս են գնել: Շոկի մեջ եմ ընկնում: Չեմ կարողանում արցունքներս զսպել, սկսում եմ լացել ու ինձ կորցնում եմ: Հավատս չէր գալիս: Մինչև էսօր չեմ հավատում, որ իրենք ինձ համար նման գնում են արել: Ահավոր ուրախացել եմ: