Տալս հերիք չի եկել մեզ հետա ապրում, մի հատ էլ ընկերներինա բերում տուն վիչիրինկաներ կազմակերպում, հաշվի չի առնում, որ տանը երկու փոքր երեխա կա․ ամուսնուս որ ասում եմ, ասումա մի քիչ էլ դիմացիր, բայց ինքը չգիտի քրոջ մտքին ինչ կա․ էրեկ խոսեցի տալ կոչվածիս հետ, տեսեք ինչ նագլի պատասխան տվեց ինձ, լավ ես հեչ, գոնե եղբոր մասին մտածի

Ինչքան աներես, նագլի ու պրծված պիտի լինի մարդ, որ իրա հարազատի դեմ ինչ որ բաներ անի, առավել ևս երբ որ էդ հարազատիդ հետ ծնվել, մեծացել ես: Չէ, չեմ հասկանում, չեմ էլ ուզում հասկանամ: Տալս էդպիսինա, եղբորը հեչ չի խղճում, սրբություն չունի, մենակ իրա ցանկություններովա ապրում:

Ես ու ամուսինս առանձին ենք ապրում, երկու երեխա ունենք, աշխատում ենք, էս տարի էլ ուզում էինք գնանք հանգստի, բայց որոշեցինք թողնել մյուս տարվան, որ կարողանանք մեքենա գնել: Էս տալս էլ հորանց տունը թողած եկելա մեզ հետա ապրում, չի էլ աշխատում: Ու ընդհանրապես կապ չունի, աշխատի, չաշխատւ, եթե մենք եկել ենք առանձին ապրելու, ինքն էլ տուն ունի, խիյա իրա տունը թողել, եկել մեզ հետա ապրում, չէ իրոք չեմ հասկանում:

Էդ հերիք չի, շատ հանգիստ իրա համար վեչերինկաներա կազմակերպում, ասում եմ երկու փոքր երեխա կա տանը, հարմար չի, բարձր երեժշտությունը խանգարումա, հետո երբ ես պատրաստվում աշխատես, դուք մենակ իրան լսեիք, ասումա իմ ախպերը թող ինձ պահի, ինչի պիտի դու վայելես իրա փողերը: Ասում եմ հլը հավաքի քեզ, ես ոչ մեկի փողերը նախ չեմ վայելում, ես ինքս աշխատում եմ, ինձ ապահովում ամեն ինչով, և հետո ախպերդ երկու երեխա ունի, հիմա քեզ պահի, թե երեխեքին, ասումա առաջինը իրա համար պիտի ես լինեմ: Լավ ասեք ի՞նչ անեմ, էլ չեմ դիմանում: