Սկեսուրիս կուպալնիկով նկարներից արդեն ես եմ ամաչում, վատ զգում․ Ո՞ւմ ասեմ, որ էս հարցը լուծվի

Մինչև պատմությունս սկսելն ասեմ, որ իմ ամուսինը սոցիալական ցանցերում չկա ու այդ է պատճառը, որ չի հետևում, թե մայրն այնտեղ ինչ գործունեություն է ծավալում։ Ասում եմ, որ ամուսնուս հանկարծ չմեղադրեք էն հարցում, թե ինչու չի կարողանում մորը կառավարել։ Պատճառը շատ պարզ է․ պարզապես չգիտի՝ ինչ է մայրն անում։

Մայրն էլ հո գործունեություն չի ծավալում սոցիալական հարթակներում, արդեն ամոթից չգիտենք գլուխներս ուր մտցնենք։ Բանն այն է, որ նա ամեն շաբաթ ու կիրակի օրերին գնում է լողավազան ու այնտեղից լուսանկարներ հրապարակում։

Սկեսրայրս վաղուց է կյնքից հեռացել, բայց էդ հո չի նշանակում, թե պիտի ինչ ուզի, անի, ախր ամեն բան իր չափ ու սահմանն ունի, չէ՞։

Ես էլ տեսնում եմ, ինձ ուտում եմ, չգիտեմ՝ ասեմ, թե չասեմ ամուսնուս էդ մասին։ բայց օր օրի նկարներն ավելի ու ավելի բաց են դառնում, մարդկանց ակնարկներն էլ ազատամիտ սկեսուրիս մասին՝ անհանդուրժելի։ Չգիտեմ՝ ինչ անեմ մի խոսքով, ում ասեմ, որ էս հարցը լուծվի։