Սկեսուրիս լացի ձենը չենք կարում կտրենք․ Հլը տեսեք` ինչի ա սաղ օրը ողբում էդ չուզողը

Սկեսուրս իրեն ներկայացնում է որպես մի շատ նուրբ կին, նրբության մարմնացում։ Բայց, իհարկե, այդպես չի։ Բանն այն է, որ նա պարզապես շատ նուրբ, շատ զգայուն է դառնում այն ժամանակ, երբ ինչ-որ բան նրա ուզելով, իր ցանկությամբ չի արվում։

սկեսրայրս դե ադեն սովորել է, աշխատում է այնպես անել, որ ես, ամուսինս չզգանք նրա կամակորություններն, ու էդպես համերաշխ, իրար թերությունների վրա աչք փակելով ապրում ենք։

Էն օրը բայց նենց բան ա էղել, որ արդեն իրոք չեմ դիմանում, մի քանի բան որոշել եմ շա լավ էլ ասեմ իրեն իր բնավորության մասին։ Ուրեմն՝ չորս տարի ես ու ամուսինս հանգստանալու համար գումար ենք հավաքել։ Վերջապես ստացվել է այնպես, որ ամեն բան լավ է ընթացել ու հիմա պիտի արդեն Եգիպտոս հանգստանալու մեկնենք։

Սկեսուրիս ինչ էդ լուրն ասել ենք, լացի ձենը չենք կարողանում կտրել։ Շարունակ լաց է լինում նրա համար, որ մեք արդեն երկրորդ անգամ ենք հանգստանալու գնալու, իսկ նրա աղջիկը դեռ ոչ մի անգամ չի գնացել։ Շարունակ ասում է՝ էրեխեք ինչո՞վ է քեզանից պակաս, ու լաց է լինում։

Չգիտեմ՝ ինչ անեմ, ծնողի չուզողությունից վատ բան էլ չկա։