Պապայիս անչափ սիրում եմ, բայց մեր ամուր կապն ու հարաբերությունները նույնիսկ անզոր եղան այս որոշման դեմ։ Նա հաստատ որոշեց, որ պետք է հեռանա մորիցս, և քանի որ մայրս սովոր էր ամեն հարցով հորս անհանգստացնել, հայրս ասաց, որ մեզ հետ իր բոլոր կապերը պատրաստվում է կտրել։
Հիմա ամեն ամիս մի տղա գալիս է, ամեն մեկիս հորս ուղարկած գումարն է փոխանցում, բայց թե ուր է, ինչ է անում, ինչով է զբաղվում, չգիտենք։
Ամուսնուս ընտանիքի հետ ապրելով՝ էլ ավելի եմ զգում հորս արարքի հետևանքնեը։ Ամեն առիթով սկեսուրսհիշեցնում է, թե ինչ է կատարվել իմ ընտանիքում։ Ասում է, որ հայրս ինձ ու իր ընտանիքն այնքան չսիրեց, որ թողեց- փախավ, որ անտանելի եմ, ինչպես մայրս։
Հաստատ գիտեմ՝ պապաս որ լիներ, ինձ էսքան չէին տանջի, ամեն րոպե երեսով չէին տա։ Տեսնես գիտի՞, թե ինչերի միջով եմ անցնում իր էս որոշումից։