Շրջապատում ինձ ցուցամոլ ու շահամոլ են համարում. տեսեք, թե որն ա պատճառը

Ես միշտ շատ եմ սիրել լինել ուշադրության կենտրոնում ու դա եղել է մանկուց իմ առանձնահատկությունը: Տարիքի հետ ես ավելի հասուն դարձա, բայց այդ գիծը մնաց, ես սիրում եմ լինել աղմկոտ երեկույթների կենտրոնում, ընկերական հավաքույթների ամենաթեժ վայրերում: Ես նաև հագնվում եմ բավականին համարձակ ու բաց, որովհետև ինձ այդպես դուր է գալիս ու կազմվածքս թույլ է տալիս:

Իմ այս կեսակերպը շրջապատում չի ընդունվում, կամ ուրիշ ձև է ընդունվում: Մարդիկ իմ ազատ ու անկաշկանդ լինելը որակում են որպես ցուցամոլություն, իսկ այն, որ ես ունեմ լայն շրջապատ ու հարուստ ընկերներ, սիրում եմ ժամանակ անցկացնել լավ ու թանկարժեք վայրերում, որակվում է որպես շահամոլություն:

Ես նաև չեմ հանդիպում աղքատ ու անապահով տղաների հետ, քանի որ գիտեմ, որ նրանք չեն կարող ապահովել ինձ այն ամենով, ինչով ուզում եմ: Ես սիրում եմ կոմֆորտն ու շքեղությունը: Այս ամենի պատճոռվ ընտանիքս ու բարեկամներս ինձ ասում են շահամոլ, բայց ես այդպես չեմ կարծում: Ես ուղղակի շատ եմ սիրում ինձ ու չեմ ուզում տանջվեմ: