Մամաս կյանքից հեռացել ա 15 տարի առաջ ու էն ժամանակ էլ միշտ ասում էր, որ նենց կուզի ինձ հարսի շորով տենա պսակիս ժամանակ, ասում էր՝ էտ իմ երազանքն ա: Ավաղ, մամայիս երազանքը չիրականացավ ու կյանքը շատ դաժան գտնվեց մեր հանդեպ:
Էրեկ վերջապես հարսանիքս էր: Արեցինք նենց, ոնց ինքն էր ուզում՝ հագա սպիտակ շորը ու գնացի եկեղեցի: Հենց էրեկ ես իրան տեսա երազումս: Էկել էր ու շնորհավորում էր, գրեկել էր ու արցունքները գնում էր աչքերից: Ասում էր՝ դու գիտես, թե էս օրը ինչ կարևոր ա իմ համար:
Նենց էի ազդվել էտ երազից: Հասկանում ե՞ք, էկել որ ու կողքիս էր, շնորհավորում էր ինձ: Մինչև հիմա ուշքի չեմ գալիս:
Թող բոլոր ծնողները տեսնեն իրենց երեխաների ուրախությունն ու երջանկությունը ու հասցնեն էտ անմոռանալի պահերը կիսեն իրենց զավակների հետ: