Հիմա կասեք՝ էս ինչ ա սրա վիճակը, իրան այլանդակել ա․ Ինձ էլ դուր չի գալիս շուրթերս լցնելն ու բաց հագնվելը, բայց որ իմանաք՝ ինչի եմ անում, ինձ կարող ա հասկանաք

Շուրթերը լցնելն ու առհասարակ արհեստական միջոցների դիմելը միշտ էլ անընդունելի է եղել ինձ համար։ Ու, անկեղծ ասեմ, երբեք չէի պատկերացնի, որ նման իրավիճակ կլինի կյանքումս, որ ես ինքս էլ կդիմեմ տենց քայլի՝ կլցնեմ շուրթերս ու կսկսեմ բաց հագնվել։

Միշտ համեստ արտաքին ու հագուկապ եմ ունեցել, ինչը ոչ թե ծնողներից խստության, այլ իմ իսկ որոշման արդյունքն է եղել։ Բայց հիմա ամեն ինչ փոխել եմ էս պատմությունից հետո։

Սիրած տղա ունեի, ում սիրում էի խենթի պես։ Երեք տարվա հարաբերություններից հետո ի վերջո որոշել էինք, որ պիտի ամուսնանանք։ Այդ որոշումից, հարսանիքի օրը նշանակելուց հետո մի օր պատահաբար տեսնում եմ սրան՝ մի ներկած տիկնիկի հետ, սրճարանում գրկախառնված։ անմիջապես բաժանվում, գալիս եմ տուն ու որոշում եմ կյանքս փոխել։

Արդյունքը տեսնում եք՝ լցրած շուրթեր, բաց նկարներ սոցցանցերում։ Թող տեսնի՝ ինչ է կորցրել ու զղջա, հաստատ գիտեմ, որ հետևում է, դրա համար էլ սենց քայլերի եմ գնում։

Էնպես որ հիմա, երբ էս ամենը արդեն գիտեք, գուցե չմեղադրեք ինձ ինքս ինձ այլանդակելու մեջ։ Ես էլ եմ տեսնում, որ հեչ բնական ու սիրուն չեմ։