Կարող ա ասեք՝ էս աղջիկը ցնդել ա, բայց մարդուս հետ ծանոթացել եմ մարշրուտկի մեջ, երբ որ ուզում էր պայուսակիցս գողություն աներ․ Նայեք՝ ինչ երջանիկ ընտանիք ենք

Բոլոր մարդիկ էլ փոխվելու ու ավելի լավը դառնալու հնարավորություններ պիտի ստանան, դա անկասկած է։ Բայց էն, որ ես էլ կյանքում մեկի փոփոխության պատճառը պիտի դառնամ, մտքոս հեչ չէր անցնի։

Կյանքիցս էս դրվագը որ պատմեմ, ապշած կմնաք, բայց դե լսեք, իմացեք, որ սենց դեպքեր էլ կան, մենակ վատը չի։

Մի օր նստում եմ մարշրուտկա։ Ինչպես միշտ, նստելու տեղ չկա, խցկված կանգնած ենք։ Մեկ էլ զգում եմ, որ մեկը մտնում է պայուսակս։ Առանց աղմուկ բարձրացնելու լռում եմ ու պայուսակս ինձ քաշելով՝ նայում էդ գողի դեմքին։ Լռում է, շրջվում։

Մոռանում էմ էդ միջադեպի մասին, մեկ էլ մի օր շենքից դուրս գալուց էդ նույն մարդուն եմ տեսնում՝ ծաղիկներով, սիրուն հագնված։ Ուզում եմ վախեցած փախնեմ, բայց մոտենում է, առաջարկում հանդիպել։ Ասում է, որ այն օրը ինձ այնքան է հավանել, որ հետևել է, գտել տանս տեղը։

Սկզբում չէի ուզում, բայց վերջապես համոզվեցի հանդիպել։ Հիմա ընտանիք ենք կազմել, նա շեղվել էր ճիշտ ճանապարհից ու իմ շնորհիվ վերադարձավ օրինակելի կյանք։

Նման դեպքեր էլ են լինում, միայն վատը խոսելով չի։