Կատակի համար էս տատիին գրեցի՝ բարև, գեղեցկուհի, իրական սիրահարվեցի. Շուտով ամուսնանում ենք

Աշխարհի կարգն է էդպիսին․ երբեք ու երբեք չես իմանա, թե գլխիդ ինչ կգա։ Բայց սենց բան հաստատ չէի սպասում, որ անձամբ ինձ հետ հնարավոր է՝ կատարվի։

Չամուսնացած տղա եմ։ Մի օր տրամադրությունս տեղն էր, մտա սոցցանց ու կատակով սկսեցի տարիքով կանանց գրել, հաճոյախոսություններ անել։ Վստահ ասում եմ, որ նրանցից ոչ մեկն ինձ դուր չէր գալիս։ Դա հաստատ է, քննարկման ենթակա չէ։

Նրանցից մեկի նկարի վրա ժամերով ծիծաղել կարելի էր։ Իրեն երիտասարդ երևակայող էս տատիկին էլ մի նամակ ուղարկեցի, գրեցի՝ բարև, գեղեցկուհի, անցա առաջ։

Նա պատասխանեց։ Կատակից տեղափոխվեցինք լուրջ հարթություն։ Ամուսնացած ու երկու երեխաներ ունեցող այս կնոջ հետ մի լավ խոսեցինք, քննարկեցինք, հետո էլ որոշեցինք հանդիպել՝ հարաբերությունները շարունակելու նպատակով։

Ինչ երկարացնեմ, հիմա ամուսնանում ենք։ Ինքը բաժանվել է իր ամուսնուց, ես էլ ամուսնացած չեմ էլ եղել։

Մի խոսքով՝ ամեն բան չպլանավորածի պես կարող է գնալ։ Դուք էլ պատրաստ եղք, որ ձեր արած կատակները կարող է ձեզ համար լուրջ դառնան։ իմ ապագա կինն իրոք որ գեղեցկուհի է։