Պապիս ու տատիս առանձին են ապրում, ես էլ իրանց շատ եմ սիրում ու հարգում: Ճիշտ ա իրանք իրար շատ են սրում, բայց դե ինչ հիշում եմ կռվում են: Օր չկա, որ մի բան չգտնեն ու չսկսեն կռվել:
Էտա էրեկ էլ գնացի, որ տենամ ոնց են, ձենները մինչը հայաթ գալիս էր, նենց էին կռվում ու իրար ինչ ասես ասում: Ասա գոնե տարիքներիցդ ամաչեք այ մարդ, էլ հո էրեկվա ջահելները չեք, չե՞ք կարում հանգիստ ապրեք առանց կռվի:
Գիտե՞ք կռվի պատճառն էլ որն էր, որ ասե, կխնդաք: Զուտ տատիս առանց լվալու էր ձմերուկը կտրել ու պապիս տեսել էր էտ: Այ էտ դարձրել էին մի հատ մեծ պատմություն:
Ես էլ որ խոսում եմ, վատամարդ եմ դուրս գալիս: