Մենք գյուղում ենք ապրում, ես էլ հենց տան դիմաց իմ այգին ունեմ, դաշտը, ըտեղ լիը բան եմ մշակում, զբաղվում եմ, օրս էլ անցնում ա:
Էսօր առավոտ հերթական անգամ հելել էի գործ անելու, երբ որ մեր տնից կրակոցի ձեներ լսեցի: Ծնկներս թուլացան, մտքովս ինչ ասես, որ չանցավ ու տենց վատացած, մի կերպ հասել եմ տուն, որ տենամ ինչ ա կատարվում:
Պարզվում ա զուտ տղես հրացան էր առել ու փորձարկում էր, որ հետո էլ գնար որսի: Ահակին ջղայնացա վրեն, ասեցի, որ մի հատ գոնե զգուշացրա տենց բան անելուց առաջ, շաքարս հասավ վախից եսիմ ուր, ինքն էլ ասում ա, թե բա չէի ֆայմել, չէի մտածել, որ կվախենաս:
Հիմա արդեն մի քանի ժամ անցել ա էտ դեպքից, բայց ուշքի չեմ գալիս, ոտերս թուլ ա, դաժե չեմ կարում քայլեմ: