Անարդար կյանք․ Սպասում էի, որ միակ աղջիկս է ինձ վաղ, թե ուշ հրաժեշտ տալու, էն էլ էրեխես անդարձ գնաց

Կյանքն իրոք որ անարդար է։ Դրանում համոզվել էի դեռևս վաղ տարիքից, երբ կորցրի հորս, ապա մորս, ստիպված եղա իմ կյանքի ամենակարևոր փուլում՝ երիտասարդության շրջանում զբաղվել մի շարք հոգսերով ու գորշծերով, որոնց պիտի որ հասու չլինեի։ Պահեցի եղբայրներիս ու քրոջս, մեծացա, ամոսնացա։

Երկար տարիներ երեխա ունենալ չէինք կարողանւոմ, սակայն ի վերջո Աստված լսեց մեր խնդրանքներն ու դուստր պարգևեց։ Աչքիս լույսի պես էի պքհում երեխայիս, մինչև որ նրան էլ ամուսնացրի։

Իր երեխաների հետ էր զբաղված ողջ օրը, ես էլ՝ որպես մայր մտածում էի՝ մի օր զավակիս մենակ եմ թողնելու էս անարդար աշխարհում։ Էն էլ տեսեք՝ ինչ եղավ։

Մեծագույն ցավով եմ ասում, բայց կյանքը որոշեց, որ իմ միակ դուսրն էլ պիտւի ինձ հետ չմնա մինչև իմ կյանքի վերջ։ Նա հեռացավ ընդմիշտ՝ մեկնելով Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ցավալին այն է, որ դուստրս անվերադարձ է մեկնել։

Իրար գրկել ենք, հրաժեշտ տվել վերջին անգամ՝ հասկանալով, որ եթե նույնիսկ ինձ մի բան լինի, նա չի կարող գալ։ Կյանքս հիմնովին դատարկվել է, էլ ո՞ւմ է պետք իմ ապրելը։