Այս կամրջի իրական տարիքն ու նշանակությունը շատերը չգիտեն. Հայաստանի որ մարզում է գտնվում այն

Քչերը գիտեն, որ Սանահնի կամուրջը համարվում է միջնադարյան Հայաստանի նշանավոր ինժեներական կառույցներից մեկը: Այն կառուցել է 12-րդ դարի վերջին Իվանե և Զաքարե Զաքարյանների քույրը՝ Վանենի թագուհին, ի հիշատակ իր ամուսնու՝ Աբաս Բագրատունու: 1795 թվականին Աղա Մահմեդ խանի զորքերը ոչնչացրել են կամրջի արձանագիր խաչքարի այն մասը, որի վրա գրված էր կառուցման թվականը:

Սանահնի կամրջով է անցնում Սանահնի վանք տանող ճանապարհը։ Կամրջի քարաշեն պատնեշի վրա կան առյուծների բարձրաքանդակներ։

Կամուրջը որոգվել է մի քանի անգամ։ 1888 թվականին Թիֆլիսի Նորաշեն Ս. Աստվածածին քահանա սանահինցի Երվանդենց Թադևոսի միջոցներով ամրացվել են կամրջի ձախակողմյան պատերի խախտված հիմքերը։ 1928-1929 թվականներին Ալեքսանդր Թամանյանի ղեկավարությամբ մասնակիորեն ամրացվել են ձախափնյա խելի հիմքերը։ 1939-1940, 1976-1977 թվականներին իրականացվել են ճակատային երեսապատերի վերաշարման աշխատանքներ։