46 տարեկանում գտել եմ երկրորդ կեսիս, բայց խիստ մամաս ամեն ինչ անում ա, որ հանկարծ չամուսնանամ, երջանիկ չլինեմ․ Մենակ իմանաք՝ ինչն ա խնդիրը

Մամաս ամեն հարցով շատ խիստ է։ Ես չեմ հիշում մի դեպք, երբ որպես երեխա մի խնդիր ունենամ ու ամեն հարցով կարողանամ դիմել նրան։ Եղել են որոշ դեպքեր, երբ նման խնդիրների եմ բախվել, բայց ոչ մի պարագայում նրան չեմ ասել, քանի որ վախեցել եմ նրա խստությունից։

Դարձել եմ 46 տարեկան, չեմ ամուսնացել ու ապրում եմ մամայիս հետ։ Ամեն առիթով այնպես է անում, որ հանկարծ չամուսնանամ։ Բայց հարցը ոչ այնքան դա է, որքան նրա խստությունն ու արժեհամակարգը։

Հիմա մի տղամարդ կա, ում հետ կարծում ենք, որ իրար համար ենք ստեղծված, ուզում ենք ընտանիք կազմել։ Բայց բանն այն է, որ մամաս դեմ է։ Նա ոչ թե չի ուզում, որ ես երջանիկ լինեմ, այլ ասում է, որ շատ է վախենում հասարակական կարծիքից։ Ամբողջ օրն ասում է՝ մարդիկ ի՞նչ կասեն, ի՞նչ կխոսեն քո մասին, որ էդ տարիքիդ ամուսնանաս։