2 աղջկա խիստ հայր եմ․ Խոպան գնացի՝ վարկերս փակեմ, սայթերով տենամ՝ աղջիկներս ինձ խայտառակ են անում․ Հլը ոնց են հագնվում, ինչ տատուներ ունեն, էլ կյանքում ամոթից ոտք չեմ դնի Հայաստան

Միշտ էն կարծիքին եմ եղել, որ աղջիկներին պիտի խիստ մեծացնես, քանի որ շատ տղաներ կան, որ կարող են երեխայի միամտությունից ու ազատամտությունից, ինչպես նաև տիրող բարքերից ու կարգերից օգտվելով՝ այլ աչքով նայել երեխեքին։

Դրա համար եմ աղջիկներիս խիստ կերպով մոտեցել, դաստիարակել այնպես, որ ինձանից ահ ունենան, որ կարողանան հետո քիչ դժվարությունների միջով անցնել՝ իրենց արժեհամակարգի շնորհիվ։ Բայց ճիշտ հակառակն է դուրս եկել։ Աղջիկներս սկսել են գործել՝ իմ մեջքի հետևում։

Միշտ էլ զգացել եմ, որ այլ հետաքրքրւոթյուններ ունեն, բայց որ էս կարգի վատ կլիներ ամեն ինչ, մտքովս էլ չէր անցնի։

Ուրեմն՝ երկու ամսով գնացել եմ խոպան, որ վարկերս փակեմ, արագ հետ գամ, ընտանիքիս գլխին լինեմ, մեկ էլ գնալուցս տասն օր չանցած մտնում եմ սայթ, տեսնում եմ աղջիկներս ինչքան խայտառակ նկար կա, գցել են։ Էլ բաց հագնված, էլ տատուներով։ Ո՞վ գիտեր, որ սրանք թիթեռ տատուներ ունեն, ո՞վ կպատկերացներ։

Զանգեցի կնոջս, ասեցի՝ ես էլ Հայսատան ոտք դնողը չեմ, դրանց տնից հանի դուրս, տունը ծախի, դու արի իմ մոտ՝ Ռուսաստան։ Տենց էլ անելու ենք, հո խայտառակ չե՞նք։