Քրոջս երեխեն անցած օրը մեր տանն էր, սկեսուրիս տեսավ ու տեսեք ինչ գոռաց․ էտ օրվանից սկեսուրս հետս չի խոսում, մտածումա ես եմ երևի երեխու մոտ տենց բառ օգտագործել

Քրոջս երեխեն անցած շաբաթ մեր տանն էր։ Քուրս գնացել էր բժշկի երեխուն էլ բերեց թողեց մոտս, որ նայեմ։ Էնքան խելացի երեխայա, բայց մեկ-մեկ էնպիսի բաներա ասում, որ կողքինները կարան մտածեն ես եմ երեխուն սովորացրել։

Սկեսուրիս էտ երեխեն չի սիրում, չնայած մի քանի անգամ իրա մոտ ասել եմ, որ ինքը լավ տատիկիա, քեզ շատա սիրում, բայց դե մեկա երեխեն ինչ-որ մի բացասական էներգիայա զգում էտ կնոջից։

Ես շատ եմ նեղվում, երբեմն վախենում եմ, որ երեխեն մի վատ բան չասի, բայց դե հասկանում եմ, որ եթե անգամ ասի չպետքա երեխուն մեղադրել, իրականում, սկեսուրս շատ վատ աոռա ունի։

Երեկ, որ սկեսուրիս տեսավ երեխեն, գոռաց վայ հրեշը, էտ պահին սկեսուրս գույնը գցեց, մի պահ ես էլ կարմրեցի, չգիտեի ինչ ասել։ Սկեսուրս էլ իրան դրեց չլսողի տեղ, բայց վստահ եմ մի երկու օրից քթերիցս կբերի։