Տղուս ընկերները էս Նոր տարվան ուզում են գան մեր տուն, բայց երեխես ամեն ձև փորձումա էնպես անի, որ չգան․ մի հատ մեր տների վիճակը տեսեք էլ, որ մի երեխեն կուզի, որ ընկերները էս պայմանները տեսնեն…

Տղուս դասարանցիները որոշել են էս տարի գան մեր տուն, բայց երեխես շոկի մեջա, չի ուզում, ամեն ձև փորձում ա էնպես անի, որ չգան։ Չեմ մեղադրում երեխուս, ամաչումա մեր տան պայմաններից։

Հարյուր տարվա ռեմոնտա, էլ չասեմ, որ աթոռներ չունենք նորմալ, որի վրա նստում ենք ոտը ջարդվում ա։ Ամուսինս տաքսիա քշում, մի կերպ հասցնումա մեր ուտելը, ես էլ չեմ աշխատում։

Առողջական լուրջ խնդիրներ ունեմ, տանից չեմ կարողանում դուրս գալ։ Էս տարի էլ էնքան վարկեր ենք վերցրել, որ չգիտեմ ոնց ենք անելու։ Նոր տարվա ծախսերը կրճատել եմ, որ վարկերը փակենք։

Երեխուս ասեցի, բալես մի նեղվի, թող գան ես իրանց կհյուրասիրեմ շատ գոհ կգնան, հետո ինչ, որ էս պայմաններում ենք ապրում, կարևորը սրտներս լիքը լինի, թե չէ էս պատերով ոչ մի բան էլ չի որոշվում։