Տեգորս խնամին տունը վարձով էր տալիս, մեզ էլ վարձով տուն էր պետք, խոսացինք ու վարձեցինք տունը․ նենց ստացվեց խնդիրներ ծագեցին ու մի քանի շաբաթ ամուսինս վարձը ուշացրեց․ գիտե՞ք ինչ արեցին իրենք․ մարդկությունը լրիվ վերացել ա

Վարձով տուն էր պետք մեզ, պիտի ամուսնանայինք ու առանձին ապրեինք, որովհետև մի տան մեջ տեղ չկար, որ տեգորս ընտանիքի հետ ապրենք։ Շատ էինք, տունն էլ փոքր, ստիպված պիտի վարձովվ ապրեինք, մինչև հիպոտեկ վերցնելը։

Իմացանք, որ տեգորս խնամին իրանց տունը վարձովա տալիս։ Տեգորս կնոջ դուրը զգում էի չի գալիս, որ մենք ուզում ենք իր հոր տունը վարձենք, բայց դե մտածում էինք խալխին պիտի վարձ տանք հենա իրենց կտանք, ինչ վատա։ Վստահ էինք, որ խնդիր չի լինի։

Ամուսինս խոսեց տեգորս հետ, վերջը համաձայնության եկանք ու տունը վարձեցինք։ Առաջին ամիսը պարտաճանաչ տվել ենք վարձը։ Բայց հաջորդ ամիս անսպասելի խնդիրներ ծագեցին ֆինանսի հետ կապված։ Էնպիսի հարց էր կապված երեխայի պլանավորման հետ, որ չէինք ուզում ամբողջ ազգն իմանար, որ բժշկի ենք գնում ու բուժման ծախս ենք տվել։

Մի խոսքով էնպես ստացվեց, որ տան վարձն ուշացրինք մոտ 2․5 շաբաթ։ Ամուսինս իհարկե զգուշացրել էր, որ խնդիր կա, եթե դժվար չի ուշ կտանք։ Համաձայնվել էին, բայց նենց խոսակցություններ մեզ հասան, որ իբր վզներին ենք նստել, արխային ենք, որ բարեկամ ա փողը չենք ուզում տանք, ծանոթի հետ պիտի գործ չբռնես և այլն։ Մարդկություն չի մնացել, ամուսինս էլ վիրավորվել էր շատ գումարը տվեց ու ասեց, որ տուն ենք փնտրում, եկող ամիս դուրս կգանք։