Սկեսրայրս որ չկա, մարդուս հետ ապրելն էլ իմաստ չունի, բաժանվում ենք․ Ասեմ, իմացեք՝ ինչի

Սկեսրայրիցս հետո ընտանիքս պահելն այլևս անիմաստ է դարձել։ Ոնց որ իրար հետ ինչ- որ պայմանագիր կնքած լինենք։ Ախր ամեն ինչ լավ էր, սիրով ենք ամուսնացել ու հարցն ընդհանրապես մեր բարքերը չեն, որ ինձ ստիպելով ամուսնացնեին ես էլ ծնողներիս ու ամուսնուս ծնողների համար մնայի ամուսնուս հետ, ապրեի։ Հարցը լրիվ այլ է։

Սկեսրայրս մեր տան միակ աշխատողն էր։ Ես ու ամուսինս էլ օրը մի տեղ գնում էինք, մեր կյանքն էինք վայելում։ Մտածում էինք՝ հաշտ ու համեաշխ ենք։ Դե, ճիշտ էլ կարծում էինք, կռվելու ի՞նչ կար, չէ՞ որ փողը կար, ամեն բան կար երջանիկ ու անհոգ լինելու համար։ Ամեն ինչ թվում էր՝ մեր պլանավորածի նման է գնում։ Սկեսրայրս բերում, ամեն ամիս մեզ գումար էր տալիս, որը տնօրինում էինք ինչպես ուզեինք։

բայց նրա կյանքից հեռանալուց հետո մեր վեճերն էականորեն շատացան։ Գումարը պակասեց, էլ տեղեր գնալ չէինք կարողանում ու անդադար վիճում էինք, իրար էինք մեղադրում։

Հիմա հաստատ որոշել ենք բաժանվել։ Չգիտեմ՝ ամուսնություն էր սա, թե ինչ էր, բայց մի բանում վստահ եմ՝ որ սկեսրայրս չկա, ամուսնուս հետ ապրելն արդեն անիմաստ է։