Սկեսուրս իմ հպարտությունն ա․ Հլը տեսեք ինչ ոսկի կին ա, մորս հավասար սիրում եմ

Հնարավոր է՝ ասեք, որ խելագարի մեկն եմ, որ նման բաներ եմ խոսում, բայց ասածիս մեջ ոչ մի գրամ սուտ չկա։ Այո, սկեսուրս իմ հպարտությունն է։

Նա այնքան բարի ու հոգատար կին է, որ խոսքերով նկարագրելն անգամ իմաստ չունի, անհնար է։ Նրա մեծ սերը, որ տածում է իմ ու ամուսնուս հանդեպ, պարզապես չի կարող անվարձահատույց մնալ իմ կողմից։

Դա էլ դեռ քիչ է, սկեսուրս շատ հաջողակ է։ Նրանով հպարտանում եմ, քանի որ իր տնային հոգսեում ոչ մի անգամ չթերանալով՝ նա կարողանում է իր կարիերայում աճել ու աճել։ Գիտությունը նրա տարերքն է, և նա իսկապես հաջողակ է այդ գործում։

Իրոք որ սկեսուրս իդեալական կնոջ օրինակ է ինձ համար, այլ խոսքերով նկարագրել պարզապես դժվարանում եմ։ Չեմ ստի նույնիսկ, եթե ասեմ,որ մորս հավասար եմ սիրում ու հարգում նրան՝ այդ արդար ու բարի կնոջը։

Երանի բոլոր մարդիկ իմ սկեսուրի պես կայացած ու օրինակելի կանանց հանդիպեին։