Սկեսուրս այ սենց շորերա հագնում, մեկ մեկ էլ նենցա համը հանում, որ ամաչում եմ հետը դուրս գամ․ ասում եմ այ մամ ջան, մի քիչ համեստի մեջ էլի, ի՞նչ կմտածեն տղուդ մասին, տեսեք ինչ պատասխան տվեց ինձ․ էլի ճիշտա ասում, բայց ախր մի քիչ էլ տղու մասին պիտի մտածի, հո մենակ ինքը չի

Հինգ տարիա ամուսնացած եմ, կիսուր մամայիս հետ ենք ապրում, դե ամուսնուս հայրը վաղուցա մահացել, ես չեմ տեսել իրան: Կիսուր մամայիս հետ շատ լավ եմ, ջահել, սիրուն կինա, ինքը ասում էր գնացեք առանձին ապրեք, բայց ես ու ամուսինս որոշեցինք միասին ապրենք, մենակ չթողնենք մամային:

Էսքան ժամանակ նորմալ էր ամեն ինչ, բայց էս վերջերս մամայի պահվածքը դուրս չի գալիս, չասեմ ինչ շորերա հագնում, դուրս գալիս փողոց: Էլի թող ջահելական բաներ հագնի, բայց դե չափի մեջ: Չգիտեմ որտեղիցա գտնում սենց շորեր, հագնում, վերջում էլ նենցա քսվում, աչքերը նենցա ներկում, որ սկի ես եմ ամաչում իրա տեղը, բայց ինքը նենց էլ հպարտա դուրս գալիս:

Ասի այ մամ, ինչ կմտածեն քո մասին, տղուդ մասին, նորմալ բաներ հագի էլի, ասումա ձեզ ինչ, դուք ամուսնացել եք, հանգիստ նստել, ես եմ էլի միայնակ, բա պիտի սիրունանամ, որ մի օր էլ ես ամուսնանամ, որ սենց չլինեմ, ոչ մեկն էլ չի նկատի ինձ: