Սիրած եմ պահում ու շատ էլ լավ եմ անում, իմ մարդը իմ ցանկությունները չի բավարարում ես էլ մի կյանք եմ ապրում ուզում եմ ամեն ինչից օգտվեմ, կարողա սխալ եմ ասում.

Արդեն երկու ամիս ա, որ մի հատ հարուստ տղու հետ եմ հանդիում։ Երկուսս էլ ամուսնացած ենք, բայց դրա մասին չենք էլ մտածում։ Դե հիմա կարևորը մենք ենք, մեր շահերն էլ համընկնում են։ Մարդս ոչ մի բանից էլ տեղյակ չէ, չի ջոգել, թե ինչ ա կատարվում։ Իրա համար աշխատում ա, գիտի ես էլ ընենց հավատարիմ կին եմ, տնից գործի եմ գնում, գործից տուն։

Էլ չի ասում, թե ոնց եմ կյանքը վայելում։ Էս վերջում էլ սիրածս իմ համար ավտոյա առել։ Ես էլ մարդուս խաբել ասել եմ, թե էտ ավտոն հարս ա տվել։ Ինչ ուզում ա, թո մարդս մտածի, կարևորը ոտս գետնից կտրվել ա, թե չէ արդեն Էս տրանսպրտների վիճակից վատանում էի, քիչ էր մնում ուշքս գնար, իսկ հոտերի մասին էլ չեմ խոսում։ Ինչ կարգի մարդ ասես նստում էր։

Բա որ իրար գլխի էին լցվում էն պիկ ժամերին, էտ ավելի դաժան էր։ Հիմա ինչ անենք, որ ես ավտո ունեմ, մարդս չուի։ Իրար հետ պայմանավորվել ենք, որ եթե ինքը ինձ գործի տանի ու գործից տուն բերի, կարա ավտոն իրա մոտ մնա։ Դե ըտենց եմ արել, որ շատ չնեղվի։ Թե չէ մեկ էլ տեսար կատաղեց ու ինձ ստիպեց, որ գործից դուրս գամ։ Ըտենց էլ չեմ կարա սիրածիս տենամ։