Սաղ կյանք ասել եմ, որ մենակ տղա երեխա ունենալն ա ճիշտը, որովհետև տղան ա վերջում ծնողներին տիրություն անողը, բայց չարաչար սխալվել եմ։ Սաղ կյանքներս ես ու կինս նվիրել ենք մեր տղային, նրա համար տուն-տեղ ենք դրել։
Կինս մահացել ա ու հիմա ես մնացել եմ որդուս ու հարսիս հետ մի տանը։
Ծերությունը լավ բան չի, մեկ -մեկ ձեռքիցս իրեր եմ գցում ու կոտրում, բարձր եմ խոսում, որովհետև լավ չեմ լսում ու տղայիս վրա էդ ամենը ազդում ա։
Էս վերջերս ինձ ասեց, որ ուզում ա ինձ ծերանոց տանի։ Միակ մարդը, ով նրան հետ պահեց էդ քայլից հարսս էր։ Ասեց․ «Ամոթա, ինչ կմտածեն մեր մասին մարդիկ, միակ տղան ես ընտանիքի, ոնց ա կարելի տենց բան անել»։
Ինձ ոչ արյունակից մարդու սիրտն իմ համար ավելի շատ ա ցավում, քան իմ միս ու արյունից ծնված որդու սիրտը։
Դաժան բան ա կյանքը։