Պատկերացնում եք ես 20 տարեկան եմ, իսկ ապագա կնիկս 60 տարեկան, իրար ջան ասում ջան լսում ենք, ճիշտա հարևանները ձեռ են առնում, բայց բանի տեղ դրող չկա․ մերը իսկական սերա

Ջահել 20 տարեկան տղա եմ, բայց ընկերություն եմ անում 60 տարեկան կնգա հետ։ Սաղ ձեռ են առնում, թե բա խելք չունեմ, ճաշակ չունեմ, ինձ տատիկներն են դուր գալիս ու ըտենց բաներ։ Բայց որ իրականությունը պատմեմ, կասեք ոչ մեկ խելք չունի, բացի ինձնից։ ԱՍենք ինչ վատ ա, տան գները հիմի տեսել եք ինչ օրիյա հասել, իսկ ես կարամ երկու հատ տուն ունենամ էն էլ ձրի։

Իսկ որ ամենակարևորնա Երևանի կենտրոնում։ Սաղ էտ կնգա վրենա գրանցած, իրա տունն էր, էն էլ ավտովթարի զոհա դարձել, էլ ժառանգ չունի, որ իրանց տուն տա։ Ես էլ որոշի հետը պսակվեմ, ասի դու ինձ դուր ես գալիս ու ըտենց բաներ, որ տները իմ անունով անի։ Ընենց ա էտ կնգա մի ոտը ստեղա, մյուս ոտը էն աշպարհը, շատ չի ձգի։ Մի քիչ դիմանամ ու հալալա ինձ։

Սաին խաբել ասել եմ, որ մեր մեջ իրական, մաքուր սերա, բայց մենակ մոտիկ ընգերսա ջոգել, որ ես ուրիշ նպատակներ ունեմ։ Իրան սաղ պատմել եմ, ինձ ասում ա արդար ա արդար։ Հա բա էս քանի տարիյա հիմարի նման աշխատում եմ, որ տուն առնեմ, նույնիսկ համալսարանից էլ դուրս մնացի վարձը չտալու պատճառով։ Մի քիչ էլ մենք վայելենք էլի, ինչ վատ ա որ։