Պապաս իրա ծնունդին նենց բան արեց, հիմա ամուսինս թույլ չի տալիս շփվեմ ծնողներիս հետ. Բա լավ հլը դուք ասեք, սա անելու բան էր

Պապաս միշտ ինձ ու քրոջս հավասարա վերաբերվել: Եթե մեզնից մեկին ինչ-որ իր էր գնում, անպայման երկրորդն էլ պիտի մյուսի համար գներ: Երբեք չենա զգացել տարբերություն, բայց ամուսնանալուց հետո կարծես ամեն ինչ փոխվեց:

Հայրս քրոջս ամուսնուն շատ ջերմ ընդունեց ու կարելիա ասել տաղայի պես էր վերաբերում, բայց երբ ես էի ծանոթացրել ընկերոջս հետ հայրս նրան չէր հավանել: Ամեն առիթի ինձ ասում էր բաժանվեմ, որ քրոջս ամուսնու պես տղա գտնեմ, իսկ ես շատ էի սիրում ու անկեղծ չէի հասկանում ինչա էդպես վատ տրամադրված: Մի կերպ համոզեցի, որ սիրում եմ ու իրեն դեմ գնալով ամուսնացա:

Ամուսինս շատ հոգատարա ու աշխատասեր: Մենք իսկապես շատ երջանիկ ենք իրար հետ, նույիսկ կենցաղային վեճեր չենք ունենում, ես էլ հիմարի պես մտածում էի, որ հայրս մեզ կտեսնի ու կփոխի կարծիքը ամուսնուս մասին:

Բայց իր 50 ամյակի խնջույքին նենց բան արեց, որ հիմա ամուսինս արգելոմ է անգամ հեռախոսով կապ պահեմ ծնողներիս հետ: Մեծ խնջույք էր կազմակերպել մայրս ու մեր բոլոր բարեկամներ եկել էին: Հայսր էլ որոշեց շնորհակալության կենաց ասր, վեր կացավ ու բոլորի ներկայությամբ ասաց, որ շատ ուրախա նման բարեկամություն ունենալու համար, որ եկել են իրեն շնորհավորելու, բացի իմ ամուսնուց: Ասց, որ մեկա երբեք չի համակերպվելու մեր ամուսնության հետ: Էնքանից հետո էլ ինչ երես ունեմ տուն գնալու, ամուսնուս էլ չեմ մեղադրում: