Որ իմանաք մի երկու օր առաջ ինչի էի գործից ուշացե մազերներդ ցից կկանգնի, ասենք գնացե տնօրենիս էլ եմ պատմե, քիչ էր մնում մեջքի վրա ընկներ․ սենց բան ով էր տեսե

Էս քանի օրը էնքան եմ նստե կոմպի դեմը, որ երեկ աչքերիս մեջ արուն էր լցվե։ Ասի ակնոցներս դնեմ նոր գնամ գործի, էն էլ տենամ դարակի մեջ չէ։ Մի ժամ ման եկա, հետո գնացի, որ կիսուրիս հարցնեմ, իրա սենյակի դուռը բացի ու շշմա։ Ասենք պատկերացնում եք ակնոցներս դրելա մարդը, տիկ-տոկա նկարում։ Վայ էտ ինչ խնդալու էր, համ շոկի մեջ էի, համ էլ բառացի հռհռում էի։

Ըտենց բան առաջին անգամ եմ տենում։ Ասի այ մամ ջան ախր էս ինչ ես անում, էս քո տարիքի բանա որ, ինքն էլ թե բա մենք ուրիշներից ինչով ենք պակաս, թո իմանան, որ ես հլը հոգով երիտասարդ եմ։ Վայ էտ օրը էնքան խնդացի, որ միկես ժամ գործց ուշացել եմ։ Հիմի գնացել եմ, տնօրենս ա հարցնում, թե բա խի ես ուշացե, ես էլ դրի պատմի, ինքն էլ էր ծիծաղից թուլացե։

Վերջը ըտենց ցրի գնաց։ Որ դուք էլ տիկ-տոկում տենաք մի հատ մեծ կնիկ ակնոցները դրել պարումա, իմացեք էտ իմ կիսուրնա։ Բայց շատ չխնդաք, ձեզ մի քիչ տեսած կպահեք։ Մնում ա մարդս ոչ մի բան չիմանա, թե չէ էտ ժամանակ, համ իմ համ կիսուրիս բանը բուրդա։ Էնքանով ենք արխային, որ մարդս առավոտից իրիկուն աշխատում ա, ժամանակ չունի սոցցանցեր մտնելու։