Նոր տարի որոշել եմ տոնածառ չդնեմ, ա՛յ, էս պատճառով. Եթե մեղադրելու են ու հետևիցս խոսան, թող ինչ ուզում են, ասեն, ես իրոք արդեն չեմ դիմանում էս ամեն ինչին

Երևի կմտածեք, թե ինչ- որ լուրջ պատճառ է, որ որոշել եմ այս տարի երեխաներիս զրկել տոնածառ ունենալու հաճույքից ու հնարավորությունից։ Չեք սխալվի, պատճառն իսկապես լուրջ է, սակայն խնդիրն այնքան մեծ ու մասշտաբային չէ, որքան մտածում եք։

Բանն այն է, որ արդեն համբերությունս հատել է։ Էլ չեմ դիմանում էս ամենին։

Ամեն անգամ, հենց մենք տոնածառը հանում ենք, որ դնենք, սկեսուրս մի էնպիսի պրոֆեսորի դեր է ստանձնում, որ անհնար է նրան մի ինչ-որ բան համոզելը։

Անընդհատ ուղղություններ է ցույց տալիս, ուղղորդում՝ ինչպես անենք, որ իբր գեղեցիկ լինի, ինչ խաղալիքներ կախենք, ինչ գույներ ընտրենք այդ տարվա ձևավորման համար։

Էդ էլ քիչ է, մի հատ էլ իբր կատակներ է անում, ու հենց ձևավորում ենք, երեխեքիս ասում է՝ գնացեք, քաշեք ու գցեք տոնածառը։ Նրանք էլ երեխա են, ամեն ինչ սովորում ու կրկնում են։

Ստացվում է՝ ամբողջ Նոր տարին ես տոնածառ եմ զարդարում՝ նկատողությունների ներքո։

Ոչ մեկ չնեղանա՝ էս տարի տոնածառ դնող չկա։