Մի հատ հարուստ կնգա հետ եմ ամուսնացե, սաղ օրը իրա երեխեքին եմ պահում, ինքն էլ թողում գնումա գործի, ասենք էլ չեմ դիմանում, մենակ իմանաք էս երեխեքը գլխիս ինչ օյիններ են խաղում, ես էլ ասում եմ սրանց խեղճ հերը ինչիյա թողե գնացե

Արդեն քանի տարիյա մի հատ հարուստ կնգա հետ եմ ապրում, ախր ուրիշ ինչ կարամ անեմ, նախկին կնիկս ըննեց չարեց որ էս կյանքից բան հասկանամ։ Ինձ խաբեց քիչ չէ, մի հատ էլ տունս իրա անունովա գրանցե, ինչ ունեմ չունեմ ձեռիցս վերցրելա ու գնացել։ Ես էլ մնացել եմ փողոցներում, էլ երես չունեմ որ մորս մոտ գնամ։ Որ ինձ տենումա ասումա դու ինչ տղամարդ ես, կնիկդ քեզ ֆռացրեց ու գնաց։

Դե արի ու բացատրի, որ կին արմատը էտ հատկությունը ունի, իսկ տղամարդիկ էլ հիմնականում խաբվում են։ Ընենց ստացվավ, որ գնացել էի ընկերոջս օֆւս, գործ էի ուզում, որ գոնե կրանեմ մի հատ տուն վարձեմ, էտ ժամանակ էլ մի հատ կնոջ տեսա ու միանգամից սիրահարվա, հետո իմացե որ մենակա ապրում երեխեքի հետ, մարդը թողել գնացելա, ես էլ առիթից օգտվա։

Հիմի ամուսնացելե մ հետը, իրա երեխեքին եմ պահում, ես երեխեքն էլ ոնց որ վայրենի լինեն, չեք պատկերացնում, ինչ օյին ասես գլխիս խաղում են։ ՝Էն մեկը մատերիս մանիկյուռա քսում, էն մեկը դեմքիս պամադայա քսում, մեկը մազերսա քաշում, մի հատ էլ փոքր աղջիկ կա, բառից բուն իմաստով նստումա վզիս ու չի ուզում իջնի։ Ես էլ ասում եմ սրանց խեղճ հերը ինչիյա թողե գնացե։