Մի հատ հարուստ բիձու եմ ինձնով արե, դե փորձում եմ կյանքս վայելեմ, էն օրը նենց մարդու եմ տեսել հյուրանոցում որ համարյա թե բռնվելու էի, լավ էլ կարողացանք տակից դուրս գալ.

Ինչ մեղքս թաքցնեմ, մի հատ հարուստ բիձու հետ եմ շփվում, որ գոնե իրա փողերի կեսը ինձ տա։ Արդեն երկու ամիս ա ինչ էտ պապիկի հետ ծանոթացել եմ, բայց ես ամուսնացած մարդ եմ, ընտանիք ունեմ։ Ասենք մարդս աշխատում ա, բայց շատ քիչ փող ա տուն բերում, ոչ մեկին էլ չի հերիքում, հազիվ վարկ ենք փակում, իսկ ես չեմ կարա ըտենց ապրեմ։

Էն օրն էլ էտ բիձու հետ հյուրանոց էի գնացել, էն պահին, որ պետք ա մեր սենյակ գնայինք, թարսի նման տենամ կիսուրս ընկերուհու հետ դուս եկավ դեմս։ Որ իրան տեսա ասի վերջ խայտառակ եղա։ Էն էլ էտ պապիկը դուրս ա գալիս, լավ էլ ջոգող մարդ ա, թե ոնց պահի տակ հորինեց, ասում ա ես իրա տնօրենն եմ եկել ենք ստուգումների։ Ես էլ շշմած կանգնել եմ, գլխով եմ անում մենակ։

Կիսուրս ասեց բա ինչի եք սենց տոնական հագնվե, էտ պապիկն էլ թե բա որ մեզ չկասկածեն, սովորական հաճախորդի տեղ դնեն, որ հասկանանք, թե ստեղ ինչ թերություններ կան։ Կիսուրս էլ ի զարմանս ինձ հավատաց ու գնաց, ասեց լավ ճխանգարեմ ձեր համար աշխատեք։ Մնումա մարդուս դեմը ավել պակաս բաներ չխոսա, թեկուզ արդեն կարամ ես էլ ցրեմ գնա։