Մենակ տենաք, թե կիսուրս ու կեսրարս իրանց ոնց են պահում մեր ներկայությամբ. էն օրը մի քանի բան ասեցի, տեսեք կիսուրս ինչ պատասխանեց

Նոր ենք ամուսնացել ու արդեն երկու ամիս ա միասին ենք ապրում ես ու ամուսինս: Ապրում ենք սկեսուրիս ու սկեսրայրիս հետ նույն տանը, քանի որ մեր սեփական տունը դեռ չունենք: Ինձ շատ անհարմար եմ զգում նրանց հետ նույն տանն ապրելով, քանի որ իրենց շատ ազատ ու անկաշկանդ են պահում: Այնպես են իրար հետ շփվում, կարծես իրենք լինեն նոր ամուսնացած զույգ ու մեղրամսի մեջ են:

Ասենք իրանց նենց են պահում, ես եմ ինձ անհարմար զգում ու ուզում եմ թողնեմ դուրս գամ սենյակից, բայց իրանց հեչ պետքն էլ չի: Ես սովոր չեմ նման ազատ պահվածքի ու դա ինձ ահավոր ճնշում ա, ես նեռվայնանում եմ ու ինձ դուր չի գալիս էդ ամեն ինչը:

Սկեսուրիս ասեցի, որ ես նեղվում եմ իրանց ազատ պահվածքից, ասեց.

— Աղջիկ ջան նեղվելու ինչ կա՞: Կարողա հարևանի ամուսնու հետ եմ համբուրվում, իմ ամուսինն ա, լավ կլիներ դու էլ սառած տոլմի պես լինելու փոխարեն, տղուս հետ մի քիչ ջերմ լինեիր, թե չէ քեզնից կհոգնի, որ հա տենա տենց սառած ման ես գալիս: Նենց որ աղջիկ ջան սովորի, սա մեր տան նորմալ վիճակն ա: