Նշանադրությունիցս օրեր անց սարսափելի բան բացահայտեցինք: Մայրս վատ էր զգում ու երբ գնացել էինք հիվանդանոց իմացանք որ շատ վատ հիվանդություն ունի: Այդ չարաբաստիկ հիվանդությունը մեր տուն էլ հասավ:
Շատ դժվար էր համակերպվել մորս հիվանդության հետ, թեև նրա բուժման համար հայրս ու եղբայրս ոչինչ չէին խնայում ու թանկարժեք քիմեոթերապիաները ժամանակին անցնում էր, բայց միևնույնա վիճակը չէր լավանում:
Մենք անգամ հարսանիքի մասին էինք մոռացել, որովհետև ոչ սիրտ կար հարսանիքի ոչ էլ ժամանակ: Ես արդեն մտածում էի, որ իմ բախտն է դաժան, որովհետև մեր հարսանիքը անընդհատ հետաձգվում էր, նախորդ տարի էլ կեսայրս էր վաղաժամ մահացել ու մենք սպասել էինք ատրին լրանար, նոր նշանվեինք, հիմա էլ մայրս:
Մայրս պնդեց, որ իր առողջությանը չնայենք և հարսանիք անեն, ասում էր ուզում է ինձ տեսնի հարսի զգեստով, բայց այդպես էլ կհասցրեց մայրս, նշնականված հարսանիքի օրվանից 1 շաբաթ առաջ մահացավ: Ու ես շատ ծանր էի տանում, ամողջ ընթացքում նշանածս հետս էր ու օգնում էր ինձ, բայց կիսուրս ոնց որ մի բան էլ ուրախ լիներ: Անցած օրն էլ պատահաբար լսեցի ոնցա հորս առաջարկում ամուսնանան, ասում էի խի մենակ մնանք հենա իրար հետ կապրենք, գոնե մենակ չենք լինի: Չդիմացա հենց տեղում մատանիս հանեցի ու տվեցի նշանածիս, որ մորը վերցնի ու չքեն մեր կյանքից: