Մենակ եմ ապրում, չնայած 3 էրեխա ունեմ․ Էն օրը ծնունդս էր, էլի մենակ նստած էի, մեկ էլ դուռս ծեծեցին․ Աչքերս լցվել էին, էս ինչ անակնկալ էր, էրեխեք ջա՛ն…

Մենակ մարդու օրն էլ հենց սա է․ երբեք չես սպասում, որ հնարավոր է՝ ինչ-որ մեկը գա քեզ հյուր, այցելի քեզ կամ էլ ինչ- որ մի կերպով անակնկալ մատուցի։ Այո, նույնիսկ ամենաուրախ օրերիդ չես կարծում, թե քեզ հիշող կլինի, և տարիների հետ այդ ամենը դառնում է շատ սովորական ու նորմալ։

Ես էլ միայնակ ծերունիների շարքին դասվեցի, չնայած կյանքում չէի պատկերացնի, որ ինձ հետ նման բան կպատահի, իմ կյանքում էլ սենց օր կգա։ Ինչո՞ւ՝ կհարցնեք․ քանի որ երեք երեխաներ ունեմ, ու երբեք չեմ էլ մտածել, որ թողելու են ինձ, որ նրանցից գոնե մեկը չի հետաքրքրվելու ինձանով, իմ կյանքով ու որպիսությամբ։

Արի ու տես, որ հիմա ծննդյանս օրը նույնիսկ մենակ եմ անցկացնում։ Ամբողջ օրը մենակ նստեցի, սպասեցի, մի զանգ անգամ չստացա, սակայն օրվա ավարտին սենց մեծ անակնկալ ունեի, սկի տեղյակ էլ չէի։

Դուռը ծեծեցին, ու առաջին բանը, որ մտքովս անցավ, այն էր, որ գուցե երեխաներս են։ Բայց ո՞ւր էր ինձ տենց բախտ՝ երեխաներս լինեին։ Հարևանի էրեխեքն էին՝ մեծ տորթը ձեռքները բռնած։

Վայ, էրեխեք ջան, էս ինչ անակնկալ էր, աչքերս լցվեցին։